MediaWorks Digital Library

Բոցավառ Սրտեր

Մարտիրոսների Ձայնին
Read

«Կա’մ կամուսնանաս, կա’մ կմահանաս»… «Եթե դու քրիստոնյա ես, ապա այս քաղաքում քեզ համար այլևս տեղ չկա»… «Դու այստեղ կմահանաս մենակության մեջ»…

Թարայի հոր վերջին խոսքերը միայն մեկ գաղափար բերեցին տասնվեցամյա աղջնակի գլխում՝ փախչել կյանքը փրկելու համար: Մահացու ծեծվելով` Թարան` մոլի մուսուլմանի դուստրը, բանտարկված էր իր սենյակում` առանց կերակուրի և բուժօգնության:

Այս ամենը միայն այն պատճառով, որ իրեն գտել էին Աստվածաշունչը ձեռքին:

Բոցավառ սրտերի ութ կանանց մեջ Թարայի պատմությունը միակը չէ: Սկսած երիտասարդ վիետնամցի աղջնակից, ով հրաժարվում է ազատությունից իր հայրենակիցներին Աստծու մասին պատմելու համար, վերջացրած ավստրալացի միսիոներով, ով ներողամտության ու հանդուրժողականության պատգամով է շրջում Հնդկաստանում իր ամուսնու և որդիների ողջ-ողջ այրվելուց հետո, այս կանայք շատ դժվար փորձություններով են անցել` զարգանալու որպես առաջնորդներ ու ծառայողներ աշխարհի ընդհատակյա եկեղեցիներում:

«Մարտիրոսների Ձայնը» ձեզ հասանելի է դարձնում այս քաջարի կանանց՝ հավատքի հերոսուհիների ճշմարիտ պատմությունները, ովքեր ամբողջ աշխարհում նման իրավիճակներում հայտնվող կանանց ներկայացուցիչներն են: Հավատքի այս նմուշները ձեզ կոգեշնչեն Քրիստոսի գործը նոր եռանդով գործելու` անկախ նրանից, թե դրա համար ինչ գին կպահանջվի:

  1. hearts-of-fire--hy
    pdf
    Open
  2. hearts-of-fire--hy
    epub
    Download